Ռոմելու Լուկակուն մեկնաբանել է Ա Սերիայի նախորդ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակը ստանալը.
«Չելսիի» հարձակվողը, ով նախկինում հանդես է եկել «Ինտերում», Իտալիացի ֆուտբոլիստների ասոցիացիայի քվեարկության արդյունքներով ճանաչվել էր Իտալիայի առաջնության նախորդ մրցաշրջանի լավագույն խաղացող։
«Ակումբը [Ինտերը] միշտ աջակցել է մեզ, ինչպես նաև երկրպագուները, որոնց ես ուզում եմ շնորհակալություն հայտնել:
Ամեն օր չէ, որ դու առաջ ես անցնում Կրիշտիանու Ռոնալդուից։ Իմ կարծիքով, նա պատմության լավագույն երեք խաղացողներից մեկն է։ Նա նաև ինձ բարձրացրեց մեկ այլ մակարդակի վրա: Մանկուց երազում էի խաղալ Ա Սերիայում և ամեն ինչ արեցի դրան հասնելու համար: Ես ուրախ եմ, որ դա արեցի:
Մրցաշրջանի լավագույն խաղացող ճանաչվելն ինձ համար մեծ պատիվ է։ Առանց թիմի օգնության ես չէի կարողանա հասնել դրան։ Միասին հաղթեցինք՝ ավելի լավանալով։ Բոլորը զարգացան, իսկ մարզիչը միշտ մեր կողքին էր։ Այս մրցանակն ինձ մեծ վստահություն է տալիս ապագայի նկատմամբ»,- ասել է Լուկակուն Goal-ին։