Եթե «Չելսին» վաճառվի Սաուդյան Արաբիայի կոնսորցիումին, ապա նոր ներդրողները բոլոր ջանքերը կգործադրեն «Լիվերպուլի» հարձակվող Մուհամեդ Սալահին ձեռք բերելու համար:
Այս տեղեկությունը հայտնում է 90min-ը։
Հիշեցնենք, որ «Չելսին» Ռոման Աբրամավիչի կողմից հանվել է վաճառքի և ակումբը կարող է սեփականատերերին փոխել մինչև մայիսի 31-ը։
Ինչ վերաբերում է Սալահին, ապա նա չի կարողանում համաձայնության գալ «Լիվերպուլի» հետ պայմանագրի երկարաձգման շուրջ։ Եգիպտոսցու պայմանագիրը մերսիսայդցիների հետ նախատեսված է մինչև 2023 թվականի ամառը։