«Նյուքասլը» հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դին Հենդերսոնի ծառայություններով: Այս մասին հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն։
Հենդերսոնը չկարողացավ դառնալ «Յունայթեդի» հիմնական կազմի ֆուտբոլիստ:
Այս մրցաշրջանում Հենդերսոնը մանկունիանցիների հիմնական կազմում մասնակցել է ընդամենը երեք հանդիպման, որոնցում բաց է թողել երեք գնդակ։
Դարպասապահի պայմանագիրն ավարտվում է 2025 թվականին։