«Նյուքասլը» պատրաստվում է պայմանագիր կնքել «Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմենի հետ: Անգլական ակումբը պատրաստ է Վիկտորին ֆինանսական տեսանկյունից շատ լավ պայմանագիր առաջարկել։
Նիգերիացու գործող պայմանագրի ժամկետը լրանում է 2025 թվականի ամռանը, իսկ նրա աշխատավարձը կազմում է տարեկան 4,5 միլիոն եվրո։
«Նապոլին» հունվարին մերժել է Օսիմենի համար 70 միլիոն եվրոյի առաջարկը։