Կայացավ Գերմանիայի գավաթի 1/8 եզրափակչի «Բավարիա» – «Հոֆենհայմ» հանդիպումը։
Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը չէր մասնակցում խաղին կոճի վնասվածքի պատճառով։ Խաղն ավարտվեց «Բավարիայի» հաղթանակով՝ 4-3։ Մյունխենցիների կազմում դուբլ գրանցեց Ռոբերտ Լևանդովսկին, մեկ անգամ աչքի ընկավ Թոմաս Մյուլերը, մեկ անգամ էլ սեփական դարպասը գնդակն ուղարկեց Բենջամինի Հաբները։
«Հոֆենհայմի» կազմում դուբլ գրանցեց Մունաս Դաբուրը, մեկ անգամ էլ ինքնագոլ գրանցեց Ժերոմ Բոատենգը։