«Բարսելոնայի» սպորտային տնօրեն Էրիկ Աբիդալը չի լքի զբաղեցրած պաշտոնը։ Այս մասին հայտնում է Cadena SER-ը։
Կատալոնական ակումբի նախագահ Ժոզեպ Բարտոմեուի, ակումբի գլխավոր տնօրեն Օսկար Գրաուի և ֆրանսիացու հանդիպման արդյունքում որոշում է կայացվել, որ Աբիդալը շարունակելու է պաշտոնավարել։
Հանդիպման նպատակն է եղել քննարկել թիմում վերջին երկու օրերին տիրող իրավիճակը Աբիդալի հայտարարությունից հետո, որը կապված էր նախկին գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեի հետ։
Աբիդալի հայտարարությունը դուր չէր եկել թիմի ավագ Լիոնել Մեսսիին, ով կտրուկ կերպով արձագանքել էր ակումբի սպորտային տնօրենի հայտարարությանը։