«Չելսիի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելն ասել է, որ թիմի պաշտպան Ռիս Ջեյմսը առողջական խնդիրների պատճառով չպետք է միանա Անգլիայի հավաքականին։
Ջեյմսը ծնկատակի ջլի վնասվածքից հետո փետրվարի վերջին էր խաղադաշտ վերադարձել, բայց մարտի սկզբին ևս մեկ վնասվածք ստացավ։ Նա հայտավորված չէր Անգլիայի Գավաթի 1/4 եզրափակչի երեկ կայացած «Միդլսբրոյի» դեմ խաղին, որն ավարտվեց լոնդոնցիների 2-0 հաշվով հաղթանակով։
«Նա չպետք է գնա։ Կասկած չկա։ Նա դեռ անհատական է մարզվում, հակառակ դեպքում նրան կտանեինք Լիլ ու հավանաբար կբերեինք այստեղ։ Նա ևս մեկ շաբաթ պետք է ռեաբիլիտացիա անցնի, և ես կարծում եմ, որ դա շատ ավելի լավ կարող ենք կազմակերպել։ Խաղացողների վերականգնումն ազգային թիմի պարտականությունների մեջ չի մտնում»,- Տուխելի խոսքերն է փոխանցում Sky Sports-ը։
























































