«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է ԱՊԼ խաղերում 5 փոխարինում անելու անհրաժեշտության մասին։
«Մեզ համար 5 փոխարինումն անհրաժեշտություն է։ Շոտլանդիայի հավաքականն այս ամառ պլանավորում է 6 ընկերական խաղ անցկացնել։ Դրանք բոլորն ուղղված չեն աշխարհի առաջնությանն ավելի լավ պատրաստվելուն։ Հարցը փողն է։ Անգլիան 4 խաղ կունենա։ Ի՞նչ է տեղի ունենում, երբ երկար ժամանակվա ընթացքում առաջին անգամ խոշոր մրցաշար չկա ամռանը։ Ավելացնում ենք նոր խաղեր։
Չի կարելի հանգիստ ընդունել այն փաստը, որ լավագույն խաղացողներն ավելի հաճախ են վնասվածքներ ստանում։ Խաղեր ամառային դադարի ժամանակ, հետո՝ սովորական մրցաշրջան, որի ընթացքում կանցկացվի աշխարհի առաջնությունը։ Ինչպե՞ս դա հաղթահարեն ֆուտբոլիստները։ Վերականգնման համար հավելյան ժամանակ է պետք»,- Կլոպի խոսքերն է փոխանցում The Telegraph-ը։
























































