«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն բաց չթողել հնարավորությունը ծաղրելու իր թիմի գլխավոր մրցակից «Լացիոյին»: Մարտի 20-ին «Ռոման» ու «Լացիոն» կխաղան Ա սերիայում։
«Գայլերը» երեկ Կոնֆերենցիաների լիգայի 1/4 եզրափակիչ դուրս եկավ։ Մոուրինյուն հիշեցրել է, որ «Լացիոն» այլևս չի մասնակցում եվրոպական մրցաշարերին։
«Ինչ-որ մեկը նստած է տանը, իսկ մենք սպասում ենք վիճակահանությանը։ Մենք շարունակում ենք խաղալ Եվրոպայում։ Միակ բանը, որ ինձ դուր չի գալիս, այն է, որ մենք ստիպված էինք օգտագործել շատ խաղացողների, ովքեր պետք է այս կիրակի խաղան «Լացիոյի» դեմ:
Դա այնքան էլ լավ չէ, քանի որ մինչ մենք խաղում էինք եվրագավաթներում, «Լացիոյի» խաղացողները Մաուրիցիո Սարիի հետ ծխախոտ են ծխում»,- մեջբերում է Մոուրինյուին Gazzetta-ն։