Իսպանացի Ռաֆայել Նադալը դուրս եկավ Ինդիան Ուելսում անցկացվող Masters 1000 շարքի մրցաշարի կիսաեզրափակիչ։
Քառորդ եզրափակչի խաղում Նադալը դժվարին հաղթանակ տարավ ավստրալացի Նիկ Կիրիոսի նկատմամբ՝ 7:6 (7:0), 5:7, 6:4:
Հանդիպումը տևել է 2 ժամ 48 րոպե։
Եզրափակչի ուղեգրի համար Ռաֆայելը կմրցի Կարլոս Ալկարասի (Իսպանիա) հետ, ով իր հերթին հաղթեց Քեմերոն Նորիին (Մեծ Բրիտանիա)։