«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն որոշել է չհեռանալ թիմից մինչև պայմանագրի ավարտը, գրում է AS-ը։
Պորտուգալացու պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ ավարտվում է 2023 թվականի ամռանը։
Չնայած ավելի վաղ մամուլում տարածված լուրերին, թե Կրիշտիանուն դժգոհ է իր թիմի արդյունքներից և խաղից, պորտուգալացին, ըստ աղբյուրի, չի պատրաստվում հեռանալ «Օլդ Թրաֆորդից»:
Նշվում է, որ Ռոնալդուն կարծում է, որ ակումբը կկարողանա մրցաշրջանի վերջում հրավիրել ուժեղ մարզիչ և մեծ աշխատանք կատարել տրանսֆերային շուկայում, որպեսզի հաջորդ մրցաշրջանում լրջորեն հավակնի տիտղոսների:
























































