«Բոլոնիան» շուտով կարող է փոխել գլխավոր մարզչին, հայտնում է Football Italia-ն։ Ըստ հրապարակման՝ ակումբը ուսումնասիրում է Ջենարո Գատուզոյին նշանակելու հնարավորությունը։
2019 թվականի հունվարից թիմը գլխավորում է սերբ մարզիչ Սինիշա Միխայլովիչը։
Գատուզոն առանց աշխատանքի է հունիսից, երբ նա հեռացավ «Ֆիորենտինայից»՝ նշանակումից երեք շաբաթ անց։
«Բոլոնիան» 28 տուրից հետո Ա Սերիայի մրցաշարային աղյուսակում 12-րդն է։