«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում «Վիլյառեալից» կրած պարտությունից հետո խոսել է թիմի այս մրցաշրջանի արդյունքների մասին։
«Ես գիտեի, որ մարդիկ կխոսեն թիմի անկման մասին, բայց դա արդար չէ: Ես գիտեմ թիմի արժեքը. մենք երկու ամիս է, ինչ օգտագործում ենք նույն խաղացողներին, պայքարում ենք Ա Սերիայի լավագույն քառյակի և Իտալիայի գավաթի համար:
Ես մեղադրելու բան չունեմ տղաներին։ Մրցաշրջանը շարունակվում է, մենք նպատակներ ունենք, որոնց պետք է հասնել։ Մենք հիասթափված ենք, և հետևություններ կանենք թիմի խաղը բարելավելու համար։
Պետք է իրատես լինել. Եվրոպայում կան տասը թիմեր, որոնք գերազանցում են «Յուվենտուսին»։ Դա ամոթ չէ, դա փաստ է։ Համաձայն եմ, որ պետք է ավելի հեռուն գնայինք, բայց դա հեշտ չէր։ Հիմա խոսելն ավելորդ է, մենք պետք է լռենք և կենտրոնանանք ներքին մրցաշարերի վրա»,- մեջբերում է Ալեգրիին Football Italia-ն։