Յուրգեն Կլոպը բարձր է գնահատել «Լիվերպուլի» պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդի խաղը:
Մերսիսայդցիների գլխավոր մարզիչը Պրեմիեր լիգայի «Արսենալի» հետ հանդիպումից հետո (2-0) կիսվել է իր կարծիքով.
«Տրենտը բացառիկ արդյունավետ էր Մարտինելիի դեմ խաղում: Նոկդաունի կենթարկեմ նրանց, ովքեր ինձ կասեն, որ Տրենտը չի կարող պաշտպանվել։
Ես չգիտեմ, թե ուրիշ ինչ պետք է անի այս տղան, ինչ-որ մեկին դա համոզելու համար»,- մեջբերում է Կլոպին BBC-ն։
























































