Մադրիդի «Ռեալը» մեկ միլիոն եվրո է հատկացրել Ուկրաինայի բնակիչներին օգնելու համար։
Բարեգործական միջոցառման մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Նվիրաբերվել է նաև 13000 միավոր հագուստ և տեխնիկա։ Ակումբը խոստանում է նաև նոր ակցիաներ։
Մադրիդի «Ռեալում» շարունակում է հանդես գալ ուկրաինացի դարպասապահ Անդրեյ Լունինը։ Կուրտուայի փոխարինողն այս մրցաշրջանում խաղադաշտ է դուրս եկել միայն գավաթի խաղերում:
























































