Գերմանացի մարզիչ Թոմաս Տուխելը Չեմպիոնների լիգայի նոր ռեկորդ է սահմանել՝ հաղթելով ՉԼ-ում իր առաջին 50 խաղերից 32-ում, հայտնում է Opta Sports-ը:
Այս ցուցանիշով նրան հետևում են ֆրանսիացի Զինեդին Զիդանը (31 հաղթանակ առաջին 50 խաղում) և իսպանացի Պեպ Գվարդիոլան (30):

Հարկ է նաև նշել, որ գերմանացի մարզիչ Յուպ Հայնկեսը Չեմպիոնների լիգայում անցկացրել է ընդամենը 47 հանդիպում, որոնցից 32-ն ավարտվել է իր թիմի հաղթանակով։
Չեմպիոնների լիգայում Տուխելի 50-րդ հանդիպումը կայացավ 1/8 եզրափակչի Լիլ-Չելսի պատասխան խաղում։ Լոնդոնցիները գերմանացի մարզչի գլխավորությամբ հաղթեցին 2-1 հաշվով և դուրս եկան մրցաշարի քառորդ եզրափակիչ։
























































