Այս շաբաթ կայացան Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի վերջին հանդիպումները, որոնց արդյունքներով հայտնի դարձան քառորդ եզրափակչի բոլոր մասնակիցները։
Այսպիսով, 1/4 եզրափակչում հանդես կգան հետևյալ թիմերը․
«Մանչեսթեր Սիթի» (Անգլիա)
«Չելսի» (Անգլիա)
«Լիվերպուլ» (Անգլիա)
«Ռեալ» (Իսպանիա)
«Ատլետիկո» (Իսպանիա)
«Վիլյառեալ» (Իսպանիա)
«Բավարիա» (Գերմանիա)
«Բենֆիկա» (Պորտուգալիա)
Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի վիճակահանությունը կկայանա մարտի 18-ին։ Այս փուլի առաջին հանդիպումները կկայանան ապրիլի 5-6-ին, պատասխան խաղերը՝ ապրիլի 12-13-ին։
























































