ՉԼ 1/8 եզրափակչի պատասխան խաղում «Յուվենտուսը» հյուրընկալել էր «Վիլյառեալին» ու անակնկալ պարտություն կրեց։ Խաղն ավարտվեց 0-3 հաշվով։
Հանդիպման հաշիվը բացվեց միայն 78-րդ րոպեին, երբ մրցավարը 11-մետրանոց նշանակեց թուրինցիների դարպասին․ գնդակին մոտեցած Մորենոն այն ուղարկեց ուղիղ ցանցի մեջ։ 85-րդ րոպեին Տոռեսը կրկնապատկեց հաշիվը, իսկ հիմնական ժամանակին ավելացված երկրորդ րոպեին մրցավարը կրկին 11-մետրանոց նշանակեց տանտերերի դարպասին, այս անգամ գնդակին մոտեցավ Գրունևելդը և հաշիվը դարձրեց 3-0:
«Յուվենտուսը» ոչ մի կերպ չկարողացավ պատասխանել այս գոլերին և չի շարունակի պայքարը քառորդ եզրափակչում։
Ընդհանուր դիմակայությունը՝ 1-4