Հեռուստահաղորդակցման բրիտանական մատակարար և Լոնդոնի «Չելսիի» տիտղոսային հովանավոր Three-ն պահանջում է, որ ընկերության տարբերանշանն անհապաղ հեռացվի թիմի մարզաշապիկների վրայից։ Այս մասին հաղորդում է The Athletic-ը։
Աղբյուրի տեղեկացմամբ՝ «արիստոկրատները» չեն կարող դա անել, քանի որ դրա համար պետք է թողարկել նոր մարզաշապիկ, իսկ Մեծ Բրիտանիայի կառավարությունը սանկցիաներ է կիրառել ակումբի նկատմամբ՝ թույլ չտալով նրան շատ գումար ծախսել։ Հավանական է, որ «Չելսին» կսոսնձի Three ընկերության տարբերանշանը։
Ավելի վաղ «Չելսին» ԱՊԼ 30-րդ տուրի «Նորվիչի» դեմ խաղին դաշտ էր դուրս եկել իր ստանդարտ մարզաշապիկով, որի վրա Three-ի տարբերանշանն է։
























































