«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը հրավիրվել է Շվեդիայի հավաքական՝ մասնակցելու ԱԱ-2022-ի անցումային խաղերին։ Այս մասին տեղեկացնում է Շվեդիայի հավաքականի թվիթերյան էջ։
Ֆուտբոլիստը 40 տարեկան է։
Ավելի վաղ Իբրահիմովիչն ասել էր, որ չի ավարտի կարիերան քանի դեռ իտալական ակումբի հետ որևէ տիտղոս չի նվաճել։
Հիշեցնենք՝ Իբրահիմովիչը, ով Եվրո-2016-ից հետո հայտարարեց միջազգային կարիերան ավարտելու մասին, նախորդ տարի վերադարձավ հավաքական և Աշխարհի առաջնության ընտրական փուլի երկու հանդիպում անցկացրեց, սակայն վնասվածք ստանալուց հետո բաց թողեց ԵՎՐՈ-2020-ը և ԱԱ ընտրական փուլի աշնանային խաղերը: