«Բարսելոնայի» կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը գովել է Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Կազեմիրոյին։
«Եթե Կազեմիրոն լավագույն կիսապաշտպանը չէ, ապա միանշանակ լավագույններից մեկն է աշխարհում: Նա վերահսկում է իր թիմի խաղը դաշտի կենտրոնում: Ես հիանում եմ Կազեմիրոյով: Ես փորձում եմ օբյեկտիվ լինել «Ռեալի» խաղացողներին գնահատելիս»,-ֆուտբոլիստի խոսքերն է փոխանցում Marca-ն:
























































