«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է հարձակվող Մոհամեդ Սալահի մասին։ Հիշեցնենք, որ անցած շաբաթավերջին եգիպտացին վնասվածք էր ստացել։
«Սալահը պինդ նկույզ է: Մենք շատ բախտավոր ենք նրան ունենալու համար: Նա այժմ իրեն ավելի լավ է զգում:
Սալահը պատրաստ է մարզվել. Տեսնենք, թե ինչ կստացվի, և մոտ ապագայում գնահատենք նրա վիճակը»,- ընդգծել է Յուրգեն Կլոպը։
Հավելենք, որ «Լիվերպուլը» հաջորդ հանդիպումը կանցկացնի այսօր երեկոյան։ Կարմիրները կհանդիպեն «Արսենալի» հետ):
























































