Մադրիդի «Ռեալը» պատրաստում է առաջարկ անել հարձակվող Վինիսիուս Ժունիորին՝ պայմանագրի շուրջ։ Այս մասին հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն Թվիթերում։
Աղբյուրի փոխանցմամբ, բանակցությունների եզրափակիչ մասը կանցկացվի մրցաշրջանի ավարտին, և, ամենայն հավանականությամբ, պայմանագիրը կստորագրվի։ Վինիսիուսը «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսի երկարաժամկետ ծրագրերի մեջ է մտնում՝ Կիլիան Մբապեի հետ պայմանագիր կնքելուն զուգահեռ։
Վինիսիուսը «Ռեալ» է տեղափոխվել 35 մլն եվրոյի դիմաց։ Ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսը։ Transfermarkt-ի փոխանցմամբ, նրա տրանսֆերային արժեքը 100 մլն եվրո է։
























































