«Մանչեսթեր Յունայթեդի» բրազիլացի պաշտպան Ալեքս Տելեսը խոսել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի՝ «Ատլետիկոյի» դեմ կայանալիք պատասխան խաղից ունեցած սպասելիքների մասին.
«Ատլետիկոյի» դեմ խաղը շատ կարևոր է: Մենք պետք է շարունակենք ելույթները Չեմպիոնների լիգայում: Այս մրցաշարում յուրաքանչյուրը երազում է հնարավորինս առաջ գնալ: Մենք ցանկանում ենք հաղթել: Քառորդ եզրափակչում հայտնվելու համար, մենք պարտավոր ենք լավ ֆուտբոլ ցուցադրել: Մենք պատրաստ ենք դա անել»,- Տելեսի խոսքերն է փոխանցում ՈՒԵՖԱ-ի մամուլի քարտուղարությունը:
Հիշեցնենք՝ «Ատլետիկոյի» և «Մանչեսթեր Յունայթեդի» միջև ՉԼ 1/8 եզրափակչի առաջին խաղը ավարտվել է ոչ-ոքի՝ 1-1 հաշվով: Պատասխան խաղը կկայանա այսօր՝ մարտի 15-ին, և կմեկնարկի ուղիղ կեսգիշերին:
























































