Իսպանացի կիսապաշտպան Խուան Մատան կարող է դառնալ «Մանչեսթեր Յունայթեդի» խաղացող-մարզիչ:
Ընթացիկ մրցաշրջանում Մատան ոչ մի րոպե չի խաղացել «Յունայթեդի» կազմում Պրեմիեր լիգայում, և նախապես սպասվում էր, որ «Մանչեսթեր Յունայթեդը» չի երկարաձգի հունիսի վերջին ավարտվող պայմանագիրը։
Այնուամենայնիվ, «Յունայթեդը» ցանկանում է պահել Մատային՝ հաշվի առնելով 33-ամյա ֆուտբոլիստի հսկայական փորձը և հանդերձարանում նրա ազդեցությունը: Խոսքը, հավանաբար, ոչ գլխավոր մարզչի պաշտոնի մասին է, այլ՝ մարզչական շտաբում ընդգրկվելու։
Ինչպես հայտնում է Daily Star-ը, ակումբի ղեկավարության հետ բանակցություններն արդեն ընթանում են։ Մոտ ապագայում Մատան նախատեսում է մարզչական արտոնագիր ստանալ։
























































