ՄՅՈւ-ի պորտուգալացի կիսապաշտպան Բրունո Ֆերնանդեշը վտանգի տակ է բաց թողնել «Ատլետիկոյի» հետ հանդիպումը: Այս մասին հաղորդում են բրիտանական ԶԼՄ-ները:
Բրունոն որոշակի առողջական խնդիրներ ունի և չի կարողանում մարզվել ամբողջ ծանրաբեռնվածությամբ։
Ակումբն անում է հնարավոր ամեն բան, որ Բրունոն խաղա «Ատլետիկոյի» դեմ։
«Մանչեսթեր Յունայթեդի» առանցքային խաղացողը բաց է թողել «Տոտենհեմի» դեմ հանդիպումը։
«Մանչեսթեր Յունայթեդ» — «Ատլետիկո Մադրիդ» խաղը կկայանա մարտի 16-ին և կսկսվի Երևանի ժամանակով կեգսիշերին: Առաջին խաղում թիմերը փոխանակել էին մեկական գնդակ:
























































