«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է «Չելսիի» մասին՝ Ռոման Աբրամովիչի դեմ կիրառված սանկցիաների ֆոնին։
«Ցավում եմ Տուխելի ու խաղացողների համար։ Սա այն իրավիճակը չէ, որի համար «Չելսիի» աշխատակիցները պետք է պատասխանատվություն կրեն։
Ոչինչ չգիտեմ այս իրավիճակում Աբրամովիչի դերի մասին, բայց, հավանաբար, կարելի է ասել, որ նա մոտ է։ Կարծում եմ՝ Մեծ Բրիտանիայի կառավարությունն ամեն ինչ ճիշտ է արել»,- Կլոպի խոսքերն է փոխանցում Sky Sports-ը։
























































