Հայաստանի բասկետբոլի առաջնությունում մեկնարկել են փլեյ-օֆֆի հանդիպումները: 1/4 եզրափակիչը սկսվել է «Արարատ»-«Գյումրի» խաղով: Առաջին քառորդի առաջին իսկ րոպեներից «Գյումրի»-ն առավելությունն իր ձեռքն է վերցրել և պահպանել այն ամբողջ քառորդի ընթացքում: Այս կեսն ավարտվել է 41:20 հաշվով` հօգուտ «Գյումրի»-ի:
Երկրորդ քառորդում «Գյումրի»-ն միավորի առավելությունը հասցրեց 15-ի ` 65:50: Երրորդ և վերջին քառորդներում «կապույտները» պահպանել են միավորների առավելությունը, թեպետ գյումրեցիները չորրորդ քառորդում վաստակել են միայն 9 միավոր: «Գյումրի»-ն հաղթել է 99:89 հաշվով:
Հանդիպման MVP-ն (ամենաարժեքավոր բասկետբոլիս) «Գյումրի»-ից Հայկազ Գրիգորյանն էր, ով վաստակել է 26 միավոր, 12 անգամ տիրել է զամբյուղից անդրադարձած գնդակին և կատարել 4 արդյունավետ փոխանցում:
Կիսաեզրափակիչ դուրս գալու համար մեկ քառորդ եզրափակիչում գտնվող թիմերը պետք է հասցնեն իրենց հաղթանակների թիվը 3-ի: «Գյումրի»-ն այժմ ընդհանուր հաշվում առաջ է 2:1 հաշվով: