Մեկնարկում է բասկետբոլի Ա-լիգայի փլեյ-օֆֆը:
Ա-լիգայի կանոնների համաձայն՝ թիմերի վերջին երկու խաղերը հաշվվել են որպես փլեյ-օֆֆի հանդիպում։ ԲԿՄԱ-ն,որը կանոնավոր առաջնութունում զբաղեցրել է երրորդ հորիզոնականը, կմրցի Արցախի հետ,որը գտնվում է վեցերորդ հորիզոնականում: Գյումրեցիները չորրորդ հորիզոնականից կունենան հանդիպում «Արարատի» դեմ, որն էլ հետևաբար զբաղեցրել է հինգերորդ հորիզոնականը:
Կանոնավոր մրցաշրջանի առաջին և երկրորդ թիմերը ինքնաբերաբար դուրս են գալիս կիսաեզրափակիչ:
«Ուրարտուն» ու «Էրեբունին» արդեն ապահովել են իրենց տեղը լավագույն քառյակում, սակայն կանոնավոր առաջնության իրենց վերջին խաղում կվիճարկեն առաջին և երկրորդ հորիզոնականները:
Կիսաեզրափակիչ դուրս գալու համար մեկ քառորդ եզրափակչում գտնվող թիմերը պետք է հասցնեն իրենց հաղթանակների թիվը 3-ի:
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում այսօր կկայանա «Գյումրի»-«Արարատ» փլեյ-օֆֆ փուլի առաջին հանդիպումը: Խաղը կմեկնարկի ժամը 20:30-ին: Այս թիմերի միջև քառորդ եզրափակիչ փուլի երկրորդ հանդիպումը կկայանա վաղը՝ մարտի 11-ին: