Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը հրաժարվել է մասնակցել ԱՄՆ Ինդիան Ուելսի և Մայամիի մրցաշարերին, քանի որ չի պատվաստվել կորոնավիրուսի դեմ։
«Թեև ես ավտոմատ կերպով ընդգրկված էի Ինդիան Ուելսի և Մայամիի վիճակահանություններին, ես գիտեի, որ դա քիչ հավանական է: CDC-ն (ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը) հաստատել է, որ կանոնները չեն փոխվի, ուստի ես չեմ կարողանա խաղալ ԱՄՆ-ում: Հաջողություն նրանց, ովքեր խաղում են այս հրաշալի մրցաշարերում»,- թվիթերում գրել է Ջոկովիչը:

























































