ԱՄԷ-ի City Football Group Limited սպորտային հոլդինգը, որին պատկանում են «Մանչեսթեր Սիթին» և մի շարք այլ ֆուտբոլային ակումբներ, հետաքրքրված է «Ատլետիկո Մինեյրոյի» գնմամբ։
Globo Esporte-ի փոխանցմամբ՝ հոլդինգն արդեն 1 միլիարդ բրազիլական ռեալի առաջարկ է արել, որը կազմում է մոտ 200 միլիոն դոլար։ «Ատլետիկոյի» սեփականատերերը ակումբի համար 2 միլիարդ ռեալ են ցանկանում։
City Football Group-ը (CFG) արդեն ունի 10 ֆուտբոլային ակումբ ամբողջ աշխարհում:
«Ատլետիկո Մինեյրոն» Բրազիլիայի ուժեղագույն ակումբներից մեկն է։ Թիմը երկրի գործող չեմպիոնն է և Բրազիլիայի գավաթի հաղթողը։
























































