«Նապոլին» չի շտապում երկարաձգել Դրիս Մերտենսի հետ պայմանագիրը. Այս տեղեկությունը հայտնում է լրագրող Նիկոլո Շիրան։
Եթե իրավիճակը չփոխվի, ապա հաջորդ ամառ Մերտենսն ազատ գործակալի կարգավիճակով կգնա այլ ակումբ։
Ընթացիկ մրցաշրջանում Մերտենսը թիմի կազմում անցկացրել է 28 հանդիպում՝ հաշվի առնելով բոլոր մրցաշարերը՝ իր անձնական հաշվին գրանցելով 9 գոլ և մեկ գոլային փոխանցում։
Մերտենսը Նապոլիի պատմության լավագույն ռմբարկուն է։