«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Դիոգո Դալոտը կարող է այս ամառ հեռանալ ակումբից: Այս մասին հաղորդում է լրագրող Նիկոլո Շիրան։
Հաղորդվում է, որ Ռոմայի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ակտիվորեն հետաքրքրված է ֆուտբոլիստով. «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպանին ցանկանում են ձեռք բերել նաև «Ֆիորենտինան» և «Ռեալը»:
Ավելացնենք, որ Դալոտի աշխատանքային պայմանագիրը «կարմիր սատանաների» հետ հաշվարկված է մինչեւ 2023 թվականի կեսերը։