Յուրգեն Կլոպը կրկին կոչ է արել 5 փոխարինում կատարել ԱՊԼ-ի հանդիպումների ժամանակ։
«Մենք խաղացել ենք կիրակի, չորեքշաբթի, շաբաթ և երեքշաբթի: Սա սարսափելի գրաֆիկ է։ Եթե կարողանանք փոփոխություններ կատարել կազմում, կանենք, եթե ոչ, ապա ոչ։
Շատ կարևոր է նորից կատարել 5 փոխարինում ԱՊԼ-ի հանդիպումներում: Միայն այս մրցաշարում 5 փոխարինում չկա։ Սա շատ կարևոր է։ Ես չեմ հասկանում, թե ինչու է այսքան ժամանակ պահանջվում դա հասկանալու համար:
Պրեմիեր լիգան պետք է փրկի իր լավագույն խաղացողներին. սա առավելություն չէ, խոսքը ֆուտբոլի որակի մասին է»,- մեջբերում է «Լիվերպուլի» մարզչին ESPN-ը:
Ավելի վաղ գերմանացի մասնագետը բազմիցս կոչ էր արել ԱՊԼ-ում 5 փոխարինում մտցնել՝ պնդելով, որ դա օգտակար կլինի բոլոր թիմերին, ոչ միայն թոփ-ակումբներին։
























































