«Էվերթոնի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը մեկնաբանել է Անգլիայի առաջնության 28-րդ տուրի՝ «Տոտենհեմի» դեմ խաղում կրած ջախջախիչ պարտությունը։
Հանդիպումը լոնդոնցիները հաղթեցին 5-0 հաշվով։
«Ես կախարդական փայտիկով չեմ եկել ակումբ։ Ես լիովին վստահ եմ ինքս ինձ և դրա համար եմ այստեղ։ Մենք չենք վախենում այն ամենից, ինչ մեզ սպասում է։ Մենք պատրաստ կլինենք հաջորդ խաղերին, խաղացողները պատրաստ կլինեն և պետք է պատրաստ լինեն»,- մեջբերում է Լեմպարդին Sky Sports-ը։
«Էվերթոնը» Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնությունում 17-րդն է:
























































