Գերմանացի թենիսիստ Ալեքսանդր Զվերևը որակազրկվել է ութ շաբաթով՝ Մեքսիկայի Ակապուլկոյի մրցաշարում զուգախաղում ոչ մարզական պահվածքի համար։ Այս մասին հայտնում է ATP-ի մամուլի ծառայությունը։
Նրան նաև նշանակվել է փորձաշրջան՝ մինչև 2023 թվականի փետրվարի 23-ը։ Նա որակազրկման որոշումը կարող է բողոքարկել մինչև մարտի 11-ը։
Զվերևը և բրազիլացի Մարսելո Մելոն 1-ին շրջանի զուգախաղում 2:6, 6:4, 6:10 հաշվով պարտություն կրեցին բրիտանացի Լլոյդ Գլասպուլից և ֆինն Հարի Հելիովաարից։ Խաղի ավարտից հետո գերմանացին մոտեցել է գլխավոր մրցավարի աշտարակին ու ռակետով մի քանի հարված է հասցրել դրան։
«Զուգախաղի վերջում ոչ սպորտային պահվածքի պատճառով Ալեքսանդր Զվերևը որակազրկվել է Ակապուլկոյում կայանալիք մրցաշարից»,- ասվում էր ATP-ի հայտարարության մեջ: