«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը կարող է հեռանալ ակումբից։
Ինչպես հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն, ֆուտբոլիստը դժգոհ է «կարմիր սատանաների» կազմում ստացած խաղաժամանակից։ Ըստ աղբյուրի՝ եթե մոտ ապագայում դրական տեղաշարժ չլինի, անգլիացին կփոխի ակումբային գրանցումը։
24-ամյա հարձակվողն ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 24 հանդիպման՝ դառնալով հինգ գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։
























































