«Լիվերպուլի» կիսապաշտպան Ֆաբինյոն կիսվել է «Ինտերի» հետ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղից ունեցած սպասելիքներով։
«Ինձ համար Ինտերը լավագույն իտալական թիմն է վերջին երկու-երեք տարիների ընթացքում: Նրանք լավ ֆուտբոլ են խաղում։ Առաջին հանդիպման առաջին խաղակեսում նրանք ավելի լավ էին խաղում, բայց մենք ավելի սուր էինք գործում դարպասի առաջ։ Մեծ թիմը պետք է հաղթի նման հանդիպումներում, օգտագործի այն շանսերը, որոնք ունենում ենք»,- խաղացողի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Թիմերի առաջին խաղում «Լիվերպուլը» հաղթել էր 2:0 հաշվով: Պատասխան խաղը կկայանա մարտի 8-ին:
























































