«Չելսիի» պաշտպան Անդրեաս Քրիստենսենը կարիերան կշարունակի «Բարսելոնայում»:
Ինչպես հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, ֆուտբոլիստը անհնար է համարում լոնդոնյան այլ ակումբ տեղափոխությունը։
Դանիացու կարծիքով՝ դա անհարգալից վերաբերմունք կլինի «Չելսիի» նկատմամբ։ «Բարսելոնայի» հետ համաձայնագիրն արդեն պատրաստ է։
Տրանսֆերը տեղի կունենա ամռանը։ Քրիստենսենը կատալոնական ակումբին կմիանա ազատ տրանսֆերով։
























































