ՄՅՈՒ-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն բաց է թողել ԱՊԼ 28-րդ տուրի «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղը (1-4): «Կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկն ասել էր, որ պորտուգալացին վնասվածք է ստացել։
Ռոնալդուի քույրը՝ Կատե Ավեյրուն, «Ինստագրամում» հավանել է այն գրառումը, որտեղ ասվում է, որ Կրիշտիանուն վնասվածք չունի, Ռանգնիկն ուղղակի որոշել է նրան չհայտավորել խաղին։
««Մանչեսթեր Յունայթեդի» մարզիչն ուզում է «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղը սկսել այլ տակտիկայով ու որոշել է ավելի շատ պաշտպանվել, ինչը մաքուր տակտիկական ընտրություն է։ Ռոնալդուն նույնիսկ պահեստայինների նստարանին չի լինի»,- ասված է հրապարակման մեջ։
























































