«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան ասել է, որ «Լիվերպուլն» իր հանդիպած ամենադժվարմրցակիցն է։
«Ուզում եմ ասել, որ «Լիվերպուլն» ինձ համար գլխացավանք է։ Շատ անգամներ եմ ասել, որ որպես մարզիչ իմ հաջողությունը կայանում է նրանում, որ տարեցտարի մենք դեռ առաջ ենք շարժվում՝ ցանկանալով շրջապատին ինչ-որ բան ապացուցել, նույնիսկ 3 տիտղոսից հետո։
Մենք համեստ ակումբ ենք մնում ու շարունակում ենք խաղալ յուրաքանչյուր խաղի, արդյունք ցույց տալ, դրա համար էլ վերևում ենք գտնվում։
«Լիվերպուլը» ամենակդժվար մրցակիցն է, որին հանդիպել եմ մարզչական կարիերայիս ընթացքում»,- Գվարդիոլայի խոսքերն է փոխանցում Liverpool Echo-ն։
























































