ՄՅՈՒ-ի նախկին դարպասապահ Պետեր Շմեյխելը մեկնաբանե է «կարմիր սատանաների» խաղը ԱՊԼ 28-րդ տուրի «Մանչեսթեր Սիթիի» դեմ հանդիպմանը (1-4):
«Մտածում էի՝ ընդմիջումից հետո Ռանգնիկը կփոխի իրավիճակը։ Նա ինչ-որ կարևոր բան կարող էր ասել խաղացողներին, բայց երկրորդ կեսը էլ ավելի վատ ստացվեց։ Թիմը բացակայում էր խաղի ժամանակ, եթե հաշվի չառնենք լուսատախտակին հաշվի փոփոխությունը։ ՄՅՈՒ-ի շատ խաղացողներ կամ բավականաչափ լավը չէին, կամ թքած ունեին։ Ժամանակավոր մարզչի ներկայությունը նշանակում է, որ նա քիչ բան կարող է անել թիմի հետ։ Նա գիտի, որ շուտով այդ պաշտոնին չի լինելու, ի՞նչ կարող է նա փոխել։
Կան ֆուտբոլիստներ, որոնց պայմանագրերն ավարտվում են։ Պոգբան մեկնարկային կազմում էր դաշտ դուրս եկել, բայց մեծ հարց է, պատրաստվո՞ւմ է նա մնալ ՄՅՈՒ-ում։ Լինգարդն ասում էր, որ չի ուզում թիմում լինել։ Բայց այս ամենի հետ «Մանչեսթեր Սիթին» ցույց տվեց, որ լավագույնն է Անգլիայում»,- Շմեյխելի խոսքերն է փոխանցում BBC-ն։
























































