Ռալֆ Ռանգնիկը պատասխանել է Կրիշտիանու Ռոնալդուի վնասվածքի վերաբերյալ Ռոյ Քինի հայտարարությանը.
Պորտուգալացին ազդրի վնասվածքի պատճառով բաց է թողել «Մանչեսթեր Սիթիի» դեմ հանդիպումը (1-4): Խաղի մեկնարկից առաջ Քինը ասել է. «Մենք խոսում ենք այն մասին, որ Ռոնալդուն մեքենա է և շատ հազվադեպ է վնասվածք ստանում… Այդ ամենն ինձ չի բավարարում»:
«Ես պետք է վստահեմ իմ բժշկական բաժանմունքին: Բժիշկը ուրբաթ առավոտյան մարզումից առաջ եկավ ինձ մոտ և ասաց, որ Կրիշտիանուն չի կարող մարզվել ազդրի որոշ խնդիրների պատճառով։ Նույնը տեղի ունեցավ շաբաթ օրը։
Դա ուղղակի փաստ է։ Ֆուտբոլիստները բժշկին և բժշկական բաժանմունքին ասում են, որ վնասվածք ունեն և չեն կարող խաղալ: Ես դա պետք է դա ընդունեմ որպես մարզիչ։ Ես չեմ կարող խաղացողին ստիպել խաղալ, եթե նա կարծում է, որ վնասվածք ունի»,- մեջբերում է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչին Sky Sports-ը։
«Մանչեսթեր Յունայթեդը» ԱՊԼ-ի հաջորդ տուրում, մարտի 12-ին, սեփական հարկի տակ կընդունի «Տոտենհեմին»։
Adjarabet բուքմեյքերական ընկերությունը «Մանչեսթեր Յունայթեդի» հաղթանակը գնահատում է 2,00 գործակցով, ոչ-ոքին՝ 3,65, իսկ «Տոտենհեմի» հաղթանակը՝ 3,75։
























































