Ռոյ Քինը քննադատել է «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստներին խաղի նկատմամբ վերաբերմունքի համար.
Երեկ մանկունիանցիները Պրեմիեր լիգայի խաղում 1-4 հաշվով պարտվեցին «Մանչեսթեր Սիթիին»։
«Ո՞վ է ղեկավարում այս հանդերձարանը: Այս տղաները, թվում է, որ ավելի շատ մտահոգված են այլ հարցերով. «Ինչպե՞ս է տեսքս: Ինչպե՞ս է իմ սանրվածքը: Արդյո՞ք կոշիկներս գեղեցիկ են»: «Մանչեսթր Յունայթեդում» խաղալիս թողեք ձեր էգոն:
«Յունայթեդի» երկրպագուները հետևում են իրենց թիմին և տեսնում, որ խաղացողները չեն կռվում։ Սրա համար արդարացումներ չկան։ Չեմ կասկածում, որ առաջիկա օրերին կլինեն հայտարարություններ, բայց բոլորս էլ գիտենք, թե ով է դրանք և այլ անհեթեթություններ անելու թվիթերում։ Ինձ դա չի հետաքրքրում: Կարևորն այն է, թե ինչ ես ասում խաղադաշտում»,- մեջբերում է «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպանին BBC-ն:
«Մանչեսթեր Յունայթեդը» ԱՊԼ-ի հաջորդ տուրում, մարտի 12-ին, սեփական հարկի տակ կընդունի «Տոտենհեմին»։
Adjarabet բուքմեյքերական ընկերությունը «Մանչեսթեր Յունայթեդի» հաղթանակը գնահատում է 2,00 գործակցով, ոչ-ոքին՝ 3,65, իսկ «Տոտենհեմի» հաղթանակը՝ 3,75։
























































