«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ԱՊԼ-ի 28-րդ տուրի՝ «Մանչեսթեր Սիթիի» հետ դերբիի նախօրեին թռչելով Պորտուգալիա՝ տհաճորեն զարմացրել և նույնիսկ ցնցել է իր մարզիչներին և թիմակիցներին։ Այս մասին հայտնում է The Athletic-ը։
Հանդիպումը կայացել է մարտի 6-ին և ավարտվել «Մանչեսթեր Սիթիի» համոզիչ հաղթանակով՝ 4-1 հաշվով։ Երբ պարզ դարձավ, որ 37-ամյա պորտուգալացին վնասվածքի պատճառով չի կարողանա մասնակցել խաղին, նա մեկնել է հայրենիք։ Հիշեցնենք, որ Ռոնալդուն ազդրի հետ կապված խնդիրներ ունի:
Տուն թռչելու Ռոնալդուի որոշումը մեծ աղմուկ բարձրացրեց ՄՅՈՒ-ի հանդերձարանում՝ հաշվի առնելով «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղի նշանակությունը:
Վնասվածք ունեցող խաղացողներից չեն պահանջվում ներկա գտնվել հանդիպումներին, սակայն «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստները կարծում են, որ Կրիշտիանուի ներկայությունը մարզադաշտում կարող է օգտակար լինել՝ հաշվի առնելով նրա ազդեցությունը թիմի վրա:
«Մանչեսթեր Յունայթեդը» ԱՊԼ-ի հաջորդ տուրում, մարտի 12-ին, սեփական հարկի տակ կընդունի «Տոտենհեմին»։
Adjarabet բուքմեյքերական ընկերությունը «Մանչեսթեր Յունայթեդի» հաղթանակը գնահատում է 2,00 գործակցով, ոչ-ոքին՝ 3,65, իսկ «Տոտենհեմի» հաղթանակը՝ 3,75։
























































