Անգլիայի Պրեմիեր Լիգայի 28-րդ տուրում «Արսենալը» մրցակցի հարկի տակ 3-2 հաշվով հաղթեց «Ուոթֆորդին»։
«Զինագործների» կազմում գոլի հեղինակ դարձան Մարտին Էդեգորը, Բուկայո Սական և Գաբրիել Մարտինելլին։ Տանտերերի գոլերը խփեցին Խուան Կամիլո Էրնանդեսը և Մուսա Սիսոկոն։
«Արսենալը» Վաստակեց 48 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի չորրորդ հորիզոնականը։ «Ուոթֆորդը» 19 միավորով նախավերջին՝ 19-րդ տեղում է։
























































