«Ման Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան ուզում է նոր հարձակվողի ձեռք բերել։
«Կարծում եմ՝ թիմին միանշանակ հարձակվող է պետք։ Կներեք, ես, գուցե, սխալվում եմ, բայց չեմ կարող համաձայնել նրանց հետո, ովքեր այլ կերպ են մտածում։
Ասում են, որ մենք գերազանց գլուխ ենք հանում առանց հարձակվողի, բայց դա միայն այն պատճառով, որ հաղթում ենք։ Իսկ երբ չենք հաղթում, ասում եք, որ մեզ հարձակվող է պետք, որ ես միամիտ եմ։ «Ինչպե՞ս են այս տղաները խաղում առանց հարձակվողի»։
ԱՊԼ-ում խաղի համար պետք է հարձակվող»,- Գվարդիոլայի խոսքերն է փոխանցում Goal-ը։
























































