«Չելսիի» նախկին գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն, որը հիմա գլխավորում է «Տոտենհեմը», անդրադարձել է Ռոման Աբրամովիչի կողմից ակումբը վաճառելուն։
«Իմ կարծիքով՝ շատ անսովոր է։ Նա այսքան տարի եղել է «Չելսիի» սեփականատերը, այդ ընթացքում թիմը շատ տիտղոսներ է նվաճել։ Անխոս, զարմանալի ժամանակներ էին։
Ակումբի վաճառքը, իհարկե, այնքան էլ լավ լուր չէ «Չելսիի» երկրպագուների համար, հատկապես հաշվի առնելով՝ որքան բան է արել Աբրամովիչը ակումբի համար»,- Կոնտեի խոսքերն է փոխանցում Football.London-ը։
























































