Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը հաղթել է Ակապուլկոյի ATP-500 մրցաշարում։
Եզրափակչում Նադալի մրցակիցը բրիտանացի Քեմերոն Նորին էր։ Հանդիպումը տևեց 1 ժամ 54 րոպե և ավարտվեց 6:4, 6:4 հաշվով։
Նադալի համար սա այս տարվա երկրորդ տիտղոսն է։ Ավելի վաղնա հաղթել էր Ավստրալիայի բաց առաջնությունում։
Մեքսիկա. Ակապուլկո․ եզրափակիչ
Ռաֆայել Նադալ (Իսպանիա, 4) — Քեմերոն Նորի (Մեծ Բրիտանիա, 6) — 6:4, 6:4.