Ուկրաինացի թենիսիստ Սերգեյ Ստախովսկին գրանցվել է իր երկրի զինված ուժերում, հայտնում է Sky Sports-ը:
36-ամյա մարզիկը նման որոշում է կայացրել՝ կապված Ուկրաինայի տարածքում Ռուսաստանի Դաշնության կողմից իրականացվող ռազմական գործողության հետ։
Ստախովսկին իր վերջին հանդիպումն անցկացրել է հունվարի 13-ին՝ Ավստրալիայի բաց առաջնության ընտրական փուլում, որտեղ 3։6, 4։6 հաշվով պարտվել է ամերիկացի Ջեֆրի Վոլֆին։ Հաջորդ օրը ուկրաինացին հայտարարեց իր կարիերան ավարտելու մասին։
Ընդհանուր առմամբ, Ստախովսկին հաղթել է չորս ATP մրցաշարերում։